211652_close_icon
views-count1117 դիտում article-date 10:28 19-11-2015

Ադրբեջանական զինուժը 900-ից ավելի կրակոց է արձակել հայկական դիքերի ուղղությամբ

Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Նմանատիպ նյութեր