23855 դիտում
23:27 18-11-2015
Ավտովթար Լոռռւ մարզում. Opel-ները ճակատ ճակատի բախվել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Ալեքսանդր Կասպարովի վարած Opel Vectra մակնիշի 74 MԼ 777 համարանիշի և Ալավերդի քաղաքի Սանահին թաղամաս 8-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սեդրակ Մոսինյանի վարած Opel Zafira մակնիշի 34 FZ 911 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Ս. Մոսինյանն ու Opel Vectra-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեքսանդր Մկրտչյանը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ` Երևան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները ` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել ավագ քննիչ Դավիթ Դավթյանը:
Փաստի առթիվ ավագ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վթարի մեղավորը եղել է Opel Vectra-ի վարորդ Ա. Կասպարովը, ով նաև չի ունեցել ԱՊՊԱ կտրոն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1495 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)