Դևիդ Բեքհեմը ճանաչվել է 2015թ. ամենասեքսուալ տղամարդ՝ People ամսագրի վարկածով. տեսանյութ
People ամսագիրը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմին ճանաչել է 2015 թվականի ամենասեքսուալ տղամարդն աշխարհում:
«Իմ համար դա մեծ պատիվ է: Երբեք ինձ գրավիչ և սեքսուալ չեմ զգացել: Իհարկե, ինձ դուր է գալիս գեղեցիկ հագուստ կրել, լավ տեսք ունենալ, բայց այլ մտքով իմ մասին երբեք չեմ մտածել», ասել է 40-ամյա Բեքհեմը:
Նշենք, որ People ամսագիրը 30-րդ անգամ է ընտրում աշխարհի ամենասեքսուալ տղամարդուն: Նախորդ տարին այդպիսին է ճանաչվել ավստրալիացի կինոդերասան Կրիս Հեմսվորտը: