2794 դիտում
19:00 18-11-2015
Սիրե՛ք բնությունը՝ ինչպես Ձեր մարմինը
Քրիստոնեական դավանաբանությունը հորդորում է մարմինը մաքուր պահել, քանի որ այնտեղ հոգի է ապրում: Այսինքն՝ հոգու մաքրության համար կարևոր է մարմնի մաքրությունը: Մաքրակենցաղության, ինչպես նաև՝ հիգիենայի կարևորությունն ուղղակի բխում է մարմինը մաքուր պահելու քրիստոնեական հորդորից: «Մաքուր մարմնում՝ մաքուր հոգի» կարգախոսով առաջնորդվող քրիստոնեական որոշ ուղղություններ կոչ են անում հրաժարվել մարմինը կեղտոտող և քայքայող սովորություններից, որովհետև մարմնի մաքրությունն ուղղակի ազդում է մարդու մտածողության և վարքաբանության վրա:
Բնության հետ ներդաշնակության հասնելու համար բնությունը պետք է ընկալել ինչպես սեփական մարմինը: Ինչպես կարևորվում է մարմնի մաքրությունը, այնպես և պետք է կարևորել բնության և շրջակա միջավայրի մաքրությունը, որովհետև մարդը բնության հարազատն է: Սակայն կարելի է զերծ մնալ վերացարկումներից և պարզապես ընդգծել, որ Աստված է ստեղծել բնությունը: Ուրեմն՝ հավատացյալ-Աստվածասեր մարդը պարտավոր է հոգատար ու սիրալիր վերաբերմունք դրսևորել բնության նկատմամբ և վերջ:
Մարդ-բնություն ներդաշնակությունը լիակատար ներդաշնակության հասնելու երրորդ աստիճանն է: Մարդը բնության հետ սկսում է շփվել վաղ տարիքից: Ի տարբերություն քաղաքում-բնակարանում ծնված-մեծացածի, գյուղում ծնված-մեծացածի, ինչպես նաև՝ բակում շատ ժամանակ անցկացրած երեխայի համար հեշտ է հասնել բնության հետ ներդաշնակության, որովհետև մանկուց շփվել և հարազատացել է բնության հետ: Գավառում մեծացածները սենտիմենտալ մտածողություն ունեն: Նաև այդ պատճառով սենտիմենտալ գրողների և արվեստագետների մեծ մասը գավառական ծագում ունեն: Քաղաքային ծագում ունեցող գրողների, նկարիչների ներկայացրած բնապատկերները չոր, ցամաք ու սառն են: Իսկ գավառից դուրս եկած ստեղծագործողների ներկայացրած բնապատկերները բնական, տպավորիչ, ազդեցիկ են և բնության նկատմամբ սեր-հոգատարություն են ներշնչում: Մեծ է եղել սենտամենտալիստների ազդեցությունը Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ, պոզիտիվիազմի, ինչպես նաև՝ մարդակենտրոն արժեքային համակարգի հաստատման և տարածման հարցում:
Մարդ-բնություն ներդաշնակության հասնելու համար անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ անտառում, դաշտում, ծովում, լեռներում և այլն: Պետք չէ վախենալ բնությունից՝ ծառից, կենդանուց, ձորից, ջրից: Պետք է հիշել, որ բնության նկատմամբ սերը, վերաբերմունքը փոխադարձ է: Եթե սիրում եք, ապա ստանում եք համարժեքը: Եթե վախենում եք ինչ-որ կենդանուց, ապա այդ կենդանին նույն չափ վախենում է Ձեզնից: Եթե բնության ինչ-որ էակի մասին վատ եք արտահայտում, ապա ստանում եք համարժեքը: Օրինակ. Մի քանի տարի առաջ ագռավները Երևանի կենտրոնում ծրտում էին մարդկանց գլխներին: Այսօր ագռավները տեռոր չեն անում, որովհետև թռչնասերների շնորհիվ փոխվել է երևանցիների վերաբերմունքը ագռավների նկատմամբ:
[b]Թաթուլ Մկրտչյան[/b]
Նմանատիպ նյութեր
6574 դիտում
11:44 17-01-2014
Սիրե’ք ձեր գեր մարմինը. XXL ֆոտոշարք
2204 դիտում
21:08 22-10-2014
Սիրե’ք ձեր ծնողներին յուրաքանչյուր վայրկյան. տեսանյութ
1829 դիտում
19:00 20-11-2015
Գրկե՛ք, սիրե՛ք աշխարհը, քանի որ այն Ձերն է
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»