1829 դիտում
19:00 20-11-2015
Գրկե՛ք, սիրե՛ք աշխարհը, քանի որ այն Ձերն է
Մարդը սոցիալական էակ է, սոցիալացման խնդիր ունի: Ասել է, թե մարդը ձևավորվում է հասարակական նորմերի, բարքերի, սովորույթների ազդեցությամբ: Նրա վրա ազդում է հասարակական կարծիքը: Նրա վարքը գնահատվում է հասարակության կողմից: Այդ առումով նա հասարակական ընկալման կարիք ունի: Հասարակական ընկալմանն արժանանալը սոցիալացման հիմնական խնդիրն է: Եվ բնական է, որ մարդը վարվում է, խոսում է, նույնիսկ մտածում է այնպես, որ ընկալելի լինի հասարակության կողմից: Օրինակ. Եթե մարդու ընկերներն ու ծանոթները առավոտյան չեն նախաճաշում, սուրքիթ կոշիկ են հագնում, խոսելիս ճոռում են բերանը, ապա դա ուղղակի ազդում է մարդու վրա, և նա նույնպես չի նախաճաշում (չնայած, որ քաղցից նվաղում է և որովայնի շրջանում ցավեր զգում), հագնում է սուրքիթ կոշիկ (չնայած, որ ոտքի ճկույթի կոշտուկն արնահոսում է), և խոսելիս նույնպես ճոռում է բերանը (չնայած, որ ճոռած կողմի ատամները թափված են):
Հասարակության հետ ներդաշնակության հասնելու համար պետք է ընդունել, որ հասարակական արժեքները ձևավորվել են դարավոր ավանդույթներով կամ իմաստունների կողմից: Իսկ եթե դրանք անմարդկային, բարբարոսական, կեղծ հակաարժեքներ են, կամ պարզապես՝ դարն ապրած, ապա առաջ է գալիս հասարակական նոր նորմեր, արժեքներ, ձևեր, կանոններ, սովորույթներ, ավանդույթներ ձևավորելու հասարակական պահանջ: Եվ այդ հասարակական պահանջին առաջինն ընդառաջ են գալիս մշակութային քննադատները, մշակութաբանները, այնուհետև՝ փիլիսոփաները և վերջում բարեփոխիչներն ու հեղափոխականները, որոնց կատարած բարեփոխումների կամ հեղափոխությունների միջոցով փոփոխում է հասարակությունը: Իրականում մարդն ու հասարակությունը մնում են իրենց տեղերում. Փոխվում են հասարակական նորմերը, արժեքերը, իդեալները: Մարդն ու հասարակությունը փոփոխված նորմերի համապատասխան են միմյանց մասին կարծիքներ ու գնահատականներ տալիս: Մարդն, ինչպես անցյալ, այնպես էլ նոր հասարակության կողմից ընկալվելու, սիրվելու, հարգվելու, գնահատվելու խնդիր է ունենում: Այդ պատճառով նա ձգտում է ուշադիր լինել շրջապատի մարդկանց նկատմամբ, ներգրավվել հասարակական քննարկումներում, որպեսզի բարձրացնի իր սոցիալացման աստիճանը: Սոցիալացված մարդը վստահելի է, իսկ ոչ սոցիալացվածը համարվում է վատ մարդ, լավագույն դեպքում՝ խանգարված: Այսինքն, մարդ-հասարակություն ներդաշնակության խնդիրը մշտապես կա: Այն լիակատար ներդաշնակության հասնելու 2-րդ աստիճանն է, և հանդիսանում է կամուրջ աշխարհի հետ ներդաշնակության հասնելու համար, որը 4-րդ աստճանն է:
Քչերն են ձգտում աշխարհի հետ ներդաշնակության, որովհետև դա սոցիալական պահանջ չէ: Առաջ կարծում էին, որ մարդը կարող է երջանիկ ապրել առանց գյուղից դուրս գալու: Սակայն ժամանակակից մշակութաբանները կարծում են, որ մարդը չի կարող երջանիկ լինել առանց աշխարհի հետ ներդաշնակության: Դրա համար մարդը հետաքրքրվում է այլ երկրների և ժողովուրդների կյանքով, մշակույթով, գիտությամբ, գրկում, սիրում է աշխարհը, որպես մեկ միասնական օրգանիզմ՝ բոլորին և ամենուր, ինչպես նաև առանձին-առանձին՝ յուրաքանչյուրին և ամենուր:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
6574 դիտում
11:44 17-01-2014
Սիրե’ք ձեր գեր մարմինը. XXL ֆոտոշարք
2204 դիտում
21:08 22-10-2014
Սիրե’ք ձեր ծնողներին յուրաքանչյուր վայրկյան. տեսանյութ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»