Գերմանիան դուրս է բերում Թուրքիայի տարածքից իր ԶՀՀ-ները
Գերմանիան պատրաստվում է Թուրքիայի տարածքից դուրս բերել իր զենիթահրթիռային համալիրները, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Պատճառն այն է, որ ավարտվում է պայմանագրով նախատեսված Թուրքիայում գերմանական ԶՀՀ-ների տեղակայման 3-ամյա ժամկետը:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում ԶՀՀ-ներ տեղակայելու խնդրանքով, ինչից հետո Գերմանիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ն 2-ական հակահրթիռային համակարգեր էին տեղակայել Թուրքիայում՝ Սիրիայի սահմանին մոտ: