Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նավթի ինստիտուտը հրապարակեց տվյալներ, որ երկրում նավթի չոր հումքի պաշարները վերջին շաբաթում նվազել են, հաղորդում է Ria Novosti-ն:
Այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,53 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 43,96 ԱՄՆ դոլար: WTI-ինը բարձրացել է 0,8 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,0 ԱՄՆ դոլար:
Տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթում ԱՄՆ-ում նավթի չոր հումքի պաշարները կրճատվել են 482 հազար բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին 1,1 մլն բարելի ավելացում: