1078 դիտում
18:54 17-11-2015
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Հրապարակային ու թափանցիկ գործող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կոչված լինելով ապահովելու ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ վերահսկողություն՝ քննարկեց ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց եզրակացությունները:
Պարզելով «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կոպիտ կարգապահական խախտման փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ բաժանմունքի պետի նկատմամբ կիրառելու ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատելու կարգապահական տույժը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2661 դիտում
20:07 26-09-2015
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
1557 դիտում
19:50 15-02-2016
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1409 դիտում
11:27 25-05-2016
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1369 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
787 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին