2490 դիտում
13:48 16-11-2015
Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում, տեղեկացնում է ՀՀ Առողջապագհության նախարարությունը:
Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:
Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:
Նմանատիպ նյութեր
30826 դիտում
09:44 22-03-2018
«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրինության արձագանքը՝ «Արաբկիր» ԲԿ-ում բուժում ստացող 2-ամյա երեխայի մոր մեղադրանքներին
1066 դիտում
13:50 16-11-2023
ՀՀ-ում Բելգիայի դեսպանն այցելել է այդ երկրում բուժում ստացող՝ Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունից տուժածներին
Այս բաժնից
481 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
820 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել