Մենք ստիպված ենք էապես ուժեղացնել ՌԴ հետ անմիջական սահմանակից հյուսիսային շրջանների սահմանները. Ռունե Յակոբսեն
Հունիսի 10-ին Նորվեգիայի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ռունե Յակոբսենը հայտարարել է, որ իր երկիրը ստիպված է էապես ուժեղացնել ՌԴ հետ անմիջական սահմանակից հյուսիսային շրջանների սահմանները: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, զինվորականը նշել է, որ անհրաժեշտ է համարում էապես ավելացնել նորվեգական ստորաբաժումների քանակը Մուրմանսկի մարզի հետ սահմանակից այդ շրջանում, քանի որ համեմատած այն բանի հետ, ինչ կար 20 տարի առաջ, ներկայիս կայազորի ռազմական հնարավորությունները փոքր են: