ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են ամրացնել ներկայությունը Սև ծովում
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ: Հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության [url=https://www.mil.gov.ua/news/2020/07/09/vidbulas-telefonna-rozmova-mizh-ministrom-oboroni-ukraini-ta-generalnim-sekretarem-nato/]կայքը[/url]:
Հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել են Սև ծովում անվտանգության մակարդակի վատթարացումը՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդայնելու համատեքստում:
Կողմերը պայմանավորվել են ուժեղացնել զորքերի և միջոցների ներկայությունը ցամաքում, ծովում և օդում սևծովյան տարածաշրջանի շրջանակում: