4107 դիտում
16:47 15-11-2015
14-ամյա Միլենա Գևորգյանը Ֆրանսիայում բարձր է պահել Հայաստանի դրոշը
Հոկտեմբերի 31-ին՝ Փարիզում, տեղի է ունեցել «Je t'aime Paris» երաժշտական միջազգային մրցույթը, որտեղ Միլենա Գևորգյանը ներկայացրել է Հայաստանն ու բարձր պահել մեր պատիվը՝ զբաղեցնելով 1-ին պատվավոր տեղը:
Մրցույթին նրան ներկայացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն:
14-ամյա երգչուհին կատարել է 3 երգ. 1 հայերեն՝ «Ես քո զավակն եմ Հայաստան» և 2 արտասահմանյան՝ «You are the one» և «Mercy»:
Մասնակից երկրները թվով 15 են եղել, որի ներկայացուցիչներից յուրաքանչուրին Միլենան մրցակից է համարել:
Նա առաջին ագամ է մասնակցել միջազգային մրցույթի և սա նրա առաջին մրցանակն է երգի ասպարեզում:
«Երբ ես փոքր էի, կարծում էի, որ պարն ինձ համար ավելի կարևոր է: Ուուզում էի շարունակել այդ ուղին: Մրցույթների եմ մասնակցել և մրցանակներ ունեմ պարի ասպարեզում, իսկ երգի ասպարեզում՝ սա իմ առաջին մրցանակն է: Հիմա հասկանում եմ, որ երգն իմ տարերքն է»,-ասաց նա:
Միլենան երեք տարեկանից երգում է: Մանկությունը բեմի վրա է անցկացրել: Եղել է «Արևներ»-ում, այնուհետև, մինչև 12 տարեկանը «Արևիկ» անսամբլի սան է հանդիսացել: Այժմ անհատական գուրծունեությամբ է հանդես գալիս:
Մեզ հետ զրույցում փոքրիկ երգչուհին ասաց, որ երազանքներ շատ ունի, և դրանց մասին կխոսի, երբ իրականանան:
Մրցույթի շրջանակներում երգչուհին հրավեր է ստացել Սանկտ Պետերբուրգից, Բարսելոնայից և այժմ ջանասիրաբար դրանց է պատրաստվում՝ հուսալով, կրկին հաղթանակով վերադառնալ:
Շնորհավորում ենք երգչուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3837 դիտում
14:31 26-04-2014
Թուրք «խելոքները» ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, բայց սխալվել են և այրել Կոլումբիայի դրոշը
6659 դիտում
22:50 09-12-2018
Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն
Այս բաժնից
484 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
826 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել