Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Նոյեմբերի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի բեռնատար վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակի մասնագետի օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Նոյեմբերի 15-ին, ժամը 11.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: