Արսեն Ավակովը զգուշացրել է Ուկրաինայում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը [url=https://www.facebook.com/arsen.avakov.1]Facebook-ի իր էջում [/url]հայտարարել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Խարկովում և Լվովում, նախապատրաստվող ահաբեկչությունների մասին:
«Այսօր, լսելով ՆԳՆ օպերատիվ ծառայությունների զեկույցները, ես որոշեցի բացահայտ դիմել յուրաքանչյուրիդ: Օպերատիվ ծառայությունների տվյալների համաձայն, առաջիկա մի քանի օրերին հակաուկրաինական ապակառուցողական ուժերի կողմից երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձեր են արվելու»,- ասված է Ավակովի գրառման մեջ:
Նախարարի խոսքով, որոշում է ընդունվել իրավապահ բոլոր կառույցներն աշխատանքի ուժեղացված ռեժիմի բերելու մասին: