Փրկարարները բացել են փակ դուռը
Նոյեմբերի 15-ին, ժամը 09.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 48/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: