Ահաբեկչությունից առաջ հանցագործները մեքենա են գողացել՝ ծեծելով կանանց
Փարիզում նոյեմբերի 13-ին գիշերը ահաբեկչությունն իրականացնելուց առաջ հանցագործները շատ հետքեր են թողել. օրինակ նրանցից մեկը փախցրել է քաղաքացիներից մեկի մեքենան: Կնոջ պատմելով, հանցագործը դա արել է բացահայտ, չթաքնվելով: Նա կանգնեցրել է անցնող մեքենան, այնուհետև սպառնալով մեքենայից իջեցրել է վարորդին և ուղևորներին:
«Մեր մեքենայով հանգիստ գնում էինք և հանկարծ մեզ կանգնեցրին ինչ-որ մարդիկ: Կանգնեցինք, մեզ նրանք դուրս գցեցին մեքենայից, հարվածեցին ընկերուհուս ձեռքերին ու գլխին ու փախցրին մեր մեքենան», -պատմել է կինը: