Ֆրանսիայում ավարտվել է Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը. սպասվում է նախագահ Օլանդի հայտարարությունը
Փարիզում ավարտվել է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որը գումարվել էր երեկ տեղի ունեցած մի քանի ահաբեկչական պայթյունների կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, նիստը վարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Առայժմ նիստի արդյունքների մասին տեղեկություններ չկան, սակայն սպասվում է, որ որոշ ժամանակ անց Օլանդը հեռուստաուղերձով հանդես կգա:
Նիստին մասնակցել են Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, ՆԳ նախարար Բեռնար Կազնևը, արդարադատության նախարար Կրիստիան Տոբիրան, պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, առողջապահության նախարար Միշել Սապենը, էլոնոմիկայի նախարար Էմմանուել Մակրոնը, ինչպես նաև ոստիկանության, ժանդարմերիայի և հատուկ ծառայությունների ղեկավար կազմերը:
Հիշեցնենք, որ ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Փակվել են երկրի պետական սահմանները: Չեն գործում նաև Փարիզի պետական հաստատությունները:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 150-ից ավելի մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 250-ը: