Ֆրանսիայի նախագահը չի մասնակցի G-20-ի գագաթնաժողովին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի ահաբեկչությունների հետ կապված՝ չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը G-20-ի գագաթնաժողովին, հաղորդում է France Presse-ը:
Գագաթնաժողովին Ֆրանսիան կներկայացնեն արտգործնախարար Լորան Ֆաբիուսը և ֆինանսների նախարար Միշել Սապենը:
Նախօրեին ահաբեկչական 6 պայթյուններ էին հնչե; Փարիզի «Բատակլան» թատրոնում, «Փոքր Կամբոջա» ռեստորանում և «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ այդ ժամանակ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը:
Վերջին տվյալներով զոհվել է 158-ից ավելի մարդ, վիրավորների թիվն անցնում է 200-ը: Ֆրանսիայի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Ոստիկանությունը ոչնչացրել է ահաբեկիչներից 8-ին և շարունակում է փնտրել մյուս ահաբեկիչներին: