211652_close_icon
views-count598 դիտում article-date 19:23 09-04-2024

Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

 Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել Ռուսաստանին, և Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել է Բեռնում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովը:

Շվեյցարիան մտադիր է հունիսի կեսերին Ուկրաինայի հարցով խաղաղ գագաթնաժողով անցկացնել, որին կմասնակցի 80-100 երկիր:

«Շվեյցարական կողմը համաժողովի հրավեր չի ուղարկել Ռուսաստանին: Մեր դիրքորոշումը հայտնի է: Նույնիսկ նման միջոցառման հրավեր ստանալու դեպքում ռուսական կողմը այն չի ընդունի», -ասել է նա:

Խոխլովը հավելել է, որ խաղաղ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից առաջ քաշված գաղափարը ՌԴ-ի համար անընդունելի է, քանի որ, նրա խոսքով, խոսքը գնում է ոչ կենսունակ խաղաղության բանաձևի մշակման հերթական տարբերակի մասին, որը հաշվի չի առնում ռուսական շահերը:

Նմանատիպ նյութեր