2086 դիտում
22:28 13-11-2015
Բացահայտվել է Երևանում հափշտակություններ կատարած կազմակերպված խումբ. անդամները Վրաստանի քաղաքացիներ են
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևանում տեղի ունեցած մի շարք գողություններն իրականացվել են Վրաստանի քաղաքացիներից բաղկացած կազմակերպված խմբի կողմից։
Նախնական քննության տվյալներով՝ կազմակերպված խմբի երեք անդամների (ազգությամբ վրացի, Վրաստանի քաղաքացիներ) կողմից, ըստ նախապես մշակված պլանի և դերաբաշխման, նոյեմբերի առաջին տասնօրյակում գողություն ու գողության փորձեր են իրականացվել Երևանի տարբեր վարչական շրջաններում։
Քննությամբ բացահայտվել է նույն խմբի կողմից կատարված հափշտակության և հափշտակության փորձի 5 դրվագ, որոնցից 4-ը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն, իսկ մեկը՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Ընդ որում, հանցավոր ոտնձգությունից տուժել են հիմնականում կանայք. գողություններն ու գողության փորձերը 4 դեպքում կատարվել են կանանց պատկանող բնակարաններից և ավտոմեքենայից։
Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում տեղի ունեցած նշված 5 դեպքերով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու, խմբի հնարավոր այլ անդամների առկայությունը, նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հափշտակության կամ հափշտակության փորձերը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
18:16 10-11-2016
ՀՀ–ում ԵՄ դրամաշնորհներից կատարված հափշտակություններ են բացահայտվել. 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել