Հզոր պայթյուններ Բեյրութում. կա 37 զոհ, 180 վիրավոր. տեսանյութ
                        Բեյրութի հարավային ծայրամասի` շիաներով բնակեցված Բուրջ էլ Բարաջնա շրջանում հզոր պայթյուններ են որոտացել:
 Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, ահաբեկչությունը կատարել են մոտոցիկլետներով մահապարտներ: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրանցից մեկը պայթել է շիաների մզկիթի կողքին, իսկ մյուսը` Էլ Մանսուր առևտրի կենտրոնից 150 մետր հեռավորության վրա` առաջին պայթյունից 7 րոպե հետո:
Al Mayadeen-ի տեղեկատվության համաձայն՝ զոհերի թիվը հասել է 37-ի, իսկ շուրջ 180 մարդ վիրավորվել է: Անվտանգության ուժերը փորձում են արգելափակել թաղամասերը, որտեղ տեղի են ունեցել ահաբեկչական գործողությունները: 
Ըստ նախնական վարկածի`  ահաբեկչության պատասխանատվությունը դրվում է ԴԱԻՇ սունի ծայրահեղականների խմբավորման վրա:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


