Հզոր պայթյուններ` Չինաստանում. կա 44 զոհ, 500 վիրավոր. լուսանկարներ, տեսանյութ
                        Չինաստանի Տյանցզին քաղաքում, որը գտնվում է Պեկինից 96 կմ հեռավորության վրա, պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, ավելի քան 500 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Զոհերի թվում կա 12 փրկարար: Հիվանդանոցներում է գտնվում 250 մարդ, ընդ որում՝ 66-ի վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր:
Պայթյունների պատճառը պաշտոնապես դեռ չի հաստատվել,  սակայն China Central Television-ի հաղորդմամբ՝ բռնկվել են պայթուցիկ նյութերի խմբաքանակ, վառելիքով լցված ցիստեռն:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


