211652_close_icon

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի և Պաշտպանական ակադեմիաների ու անվտանգային հետազոտությունների ինստիտուտների աշխատանքային խմբի տարեկան հանդիպումը. ֆոտոռեպորտաժ

views-count797 դիտում article-date 20:29 12-11-2015
Նոյեմբերի 11-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով առաջին անգամ Հայաստանում անցկացվում է ՆԱՏՕ-ի և Պաշտպանական ակադեմիաների ու անվտանգային հետազոտությունների ինստիտուտների ԳՀԽ կոնսորցիումի հեռավար ուսուցման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի տարեկան հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ Դաշինքի գործընկեր երկրների ներկայացուցիչները: Միջոցառման շրջանակներում քննարկվելու են հեռավար ուսուցման արդի խնդիրներին, կիրառվող նոր մեթոդներին և մոտեցումներին, ռազմական կրթության ոլորտում հեռավար ուսուցմամբ իրականացվող ծրագրերին միջազգային առաջատար փորձին ինչպես նաև ոլորտի անվտանգությանն առնչվող հարցեր: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները միջոցառման շրջանակներում հանդես են եկել ՀՀ Զինված ուժերում հեռավար ուսուցման ներդրման, իրականացվող աշխատանքների և զարգացման հեռանկարների վերաբերյալ բրիֆինգով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր