211652_close_icon
views-count4539 դիտում article-date 10:56 23-06-2015

Քանի ցուցարար և ակտիվիստ է տուժել ոստիկանության հետ բախումներից և քանիսն են տեղափոխվել հիվանդանոց

«Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Դրանից առաջ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Նրանք տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Ընթացքում որոշները ազատ են արձակվում, սակայն այս պահին դեռ հստակ տվյալներ այդ մասով չկան: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ:

Նմանատիպ նյութեր