Հայ կուսակցական գործչի բնակարանի հրդեհից դուստրը մահացել է, ինքը ծանր վիճակում է. «Արեւելք»
Դժբախտ դեպք է տեղի ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հունաստանի վարիչ մարմնի անդամ Հակոբ Բեքարյանի ընտանիքում:
«Արեւելքին» հայտնի դարձավ, որ Աթենքում հրդեհվել է կուսակցական հայտնի գործչի տունը, ինչի հետևանքով նրա երիտասարդ դուստրը` Մարալ Բեքարյանը մահացել է, իսկ Հակոբ Բեքարյանը գտնվում է ծանր վիճակում:
Նրա ընկերները տեղեկացրին, որ Հակոբ Բեքարյանը հիվանդանոցում կոմայի մեջ է: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:
Մանրամասներն` [url=http://www.arevelk.am/am/content/2/360/Հայ-կուսակցական-գործչի-բնակարանի-հրդեհից-դուստրը-մահացել-է,-ինքը-ծանր-վիճակում-է.html]այստեղ[/url]