211652_close_icon
views-count1362 դիտում article-date 22:51 11-11-2015

Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 UL 407 պետհամարանիշով (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր