Թուրքիայում ոսկու նոր հանք են հայտնաբերել
                        Թուրքիայի Սոմա շրջանի Քիրազ գյուղում հայտնաբերվել է ոսկու հանք, որում, ենթադրաբար, կա 100 տոննաից ավելի ոսկու հանքանյութ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունի խոսքով՝ բացի ոսկուց, հանքում նկատել են նաև պղնձի, ցինկի և կապարի պաշարներ: 
Ներկա պահին Թուրքիայում ոսկու պաշարները հաշվվում են մոտ 700 տոննա: Նոր հանքը կարող է տարեկան մոտ 2,5 մլրդ դոլարի եկամուտ բերել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

