211652_close_icon
views-count1707 դիտում article-date 12:49 11-11-2015

Արցախցի երիտասարդների բիզնես նախագծերը կյանքի են կոչվում

Արցախցի երիտասարդները կյանքի են կոչում իրենց բիզնես գաղափարները: «Միասին» երիտասարդական շարժում հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում իրականացրեց «Co working գրասենյակ» խորագրով ծրագիրը: Այն իրականացվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված է Արցախի ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին հնարավորինս աջակցելու համար, որպեսզի նրանք, ինչ-ինչ խոչընդոտների հանդիպելով, ոչ թե հրաժարվեն իրենց մտահղացումներից և դրանց իրագործման հեռանկարից, այլև հնարավորություն ունենան իրականացնել իրենց գաղափարները: Ծրագրի համակարգող Ավագ Սիմոնյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակը Արցախում Startup ծրագրերի զարգացումն է և, այդպիսով, արցախցի գործունյա ու նախաձեռնող երիտասարդներին բիզնեսի աշխարհում ուղղորդելն ու աջակցելը: Ուստի երիտասարդների համար ստեղծվել են հարմարավետ աշխատանքային պայմաններ՝ անհրաժեշտ գույքով, տեխնիկայով և համապատասխան միջոցներով ապահովված, տրամադրվել համատեղ օգտագործման համար նախատեսված մի տարածք, աշխատավայր, երիտասարդները կարողացել են իրենց հարմար ժամերին աշխատել, իրականացնել իրենց ծրագրերն ու նպատակները: Այն դարձել է Co-working+startup մեխանիզմով գործող, ակտիվ, նախաձեռնող երիտասարդների աջակցման կենտրոն: Երիտասարդները նաև պարբերաբար ստացել են փորձառու մասնագետների և գործարար աշխարհում հաջողության հասած անձանց խորհրդատվություն: Ինչպես տեղեկացրեց ծրագրի համակարգողը, արդեն երիտասարդական որոշ բիզնես գաղափարներ կյանքի են կոչվել: Օրինակ` գործարկվել է Brandamol.am կայքը, որտեղ հավաքագրված են տարբեր բրենդային ապրանքներ, ինչի շնորհիվ գնորդը նախապես հնարավորություն ունի ծանոթանալ տեսականիին, այնուհտև կատարել իր գնումները: Մեկ այլ բիզնես ծրագրի համաձայն` ստեփանակերտցի երիտասարդների մի խումբ զբաղվում է տպագիր նյութերով և սոցցանցերի միջոցով զբոսաշրջիկներին ներկայացնելով Արցախի տեսարժան վայրերը` այդպիսով նպաստելով զբոսաշրջիկիների հոսքին դեպի Արցախ: Եվս մեկ երիտասարդական բիզնես նախաձեռնություն է իրականություն դարձել. հիմնական նպատակն է իրացնել տարատեսակ ձեռքի աշխատանքներ: Դրանք երիտասարդների միջոցով ներկայացվում են համացանցում, որպեսզի գնորդները ծանոթանան տեսականուն: Թեև «Co working գրասենյակ» խորագրով ծրագիրն իրականացվում է Ստեփանակերտում, բայց այն հետաքրքրություն է առաջացրել նաև վանաձորցի երիտասարդների շրջանում: Վանաձորցի մի աղջիկ, օրինակ, հետաքրքրված է Լոռու մարզում տուրիզմի զարգացմամբ: Ավագ Սիմոնյանը շեշտեց, որ բիզնես առաջարկների ներկայացման հարցում հատկապես ակտիվ են եղել աղջիկները, նրանց շարքերում բացի ուսանողներից եղել են նաև ավագ դպրոցների աշակերտներ: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b] [img]/ups/images/0358268001447228304493896.jpg[/img]

Նմանատիպ նյութեր