211652_close_icon
views-count25903 դիտում article-date 20:58 10-11-2015

Հանդիսավոր պայմաններում նշվեց մեր երկրի առաջին մարզական կառույցներից մեկի՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 10-ին հանդիսավոր պայմաններում նշվեց մեր երկրի առաջին մարզական կառույցներից մեկի՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը: «Դինամո»-ի հիմնանորոգված համալիրում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ Վլադիմիր Տիմոշինը, պաշտոնատար այլ անձինք, դինամոյական մարզիչներ ու մարզիկներ, հյուրեր: Հանդիսությունը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և ոստիկանության քայլերգով: Մասնակիցներին ներկայացվեց 1925 թվականին հիմնադրված մարզական կազմակերպության կայացման, անցած ուղու, ձեռքբերումների, երախտավորների, ոստիկան-դինամոյականների մասին պատմող տեսաֆիլմ: Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի կապակցությամբ: Հոբելյանի առթիվ դինամոյականներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոսստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: «Դինամոյի» հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ, դինամոյական կազմակերպությունների միջազգային համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Տիմոշինը: Հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանի, Վլադիմիր Տիմոշինի և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խորհրդի կողմից, դինամոյական շարժման մի խումբ երախտավորներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ արժանացան պարգևների: Հոբելյանական հանդիսության պաշտոնական արարողությունից հետո ցուցադրական ելույթներով հանդես եկան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ինչին հաջորդեց համերգ, որին մասնակցում էին հանրահայտ երգիչներ, ոստիկանության պարային համույթի ու կրթահամալիրի ներկայացուցիչներ, մարզիկներ: Տոնական օրն ամփոփվեց ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ելույթով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 533+
533+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր