211652_close_icon
views-count1042 դիտում article-date 12:27 17-03-2015

ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնություն` «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում. տեսանյութ և լուսանկարներ

Մարտի 9-ից 13-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության վոլեյբոլի առաջնությունը, որին մասնակցեցին ոստիկանության 14 ստորաբաժանումների հավաքական թիմերը: Անզիջում պայքարում 3:0 հաշվով հաղթողի կոչումը և փոխանցիկ գավաթը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքական թիմը, որը պարգևատրվեց առաջին կարգի դիպլոմով, մեդալով և դրամական պարգևով: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ոստիկանության կրթահամալիրի և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հավաքական թիմերը, որոնք պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով: Լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց և Ֆ. Դալլաքյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի թիմի մասնակից, ոստիկանության ավագ լեյտենանտ Ատոմ Շահինյանը: Պարգևատրումը կատարեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր