Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Թումանյան թաղամասի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի քաղաքացուն 8-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1930 թ. ծնված Է. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն 1938 թ. ծնված Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: