Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Ապրիլի 4-ին` ժամը 14:00-ին, Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնում (Գարեգին Նժդեհ 3/3) ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի հետ համատեղ կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում «Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման» համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ խորհրդարանական լսումներ: