211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:16 10-11-2015

Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում զարգացնում են էկոտուրիզմը

Սյունիքի, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում զարգացնում են շրջակա միջավայրի բարեկարգման և պահպանության մշակույթը: Այս խնդրի լուծման համար «Զարթոնք» զարգացման հասարակական կազմակերպությունը վերջին երեք ամիսներին նախ ուսումնասիրել ու բացահայտել է նշված տարածաշրջաններում էկոլոգիական առաջնային խնդիրները, այնուհետև փորձել էկոտուրիզմի զարգացման միջոցով առաջարկել դրանց հնարավոր լուծման տարբերակներ: Նշենք, որ «Հայրենի բնության ճանաչողության և գործարարության համադրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Նպատակն է համայնքահեն էկոտուրիզմի զարգացման միջոցով աջակցել թիրախ համայնքներում շրջակա միջավայրի պահպանությանն ու համայնքների կայուն զարգացմանը: Օրինակ` Շիրակի մարզում աշխատանքները կենտրոնացել են Ջաջուռի լեռնանցքի վրա, մասնավորապես՝ Թռչկանի ջրվեժի հարակից տարածքում, որը կարող է շատ նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի զարգացման համար: Մարզում ստեղծված ակտիվ խումբն աշխատանքներ է ծավալել տարածքի բարեկարգման համար: Տավուշի մարզում աշխատանքներ են տարվել Կիրանցի ձորի տարածքի բարեկարգման և ուսումնասիրման ուղղությամբ: «Զարթոնք» զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Փարսադանյանը, անդրադառնալով ծրագրի արդյունքներին, նշեց. «Աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ տուրիզմի զարգացման դեպքում հնարավորություն կստեղծվի տեղի բնակչության համար իրացնել նաև իրենց կողմից աճեցված մթերքները՝ դրանք առաջարկելով զբոսաշրջիկներին»: Նշենք նաև, որ լավ ավանդույթ է դարձել ՀՀ նախագահի կողմից դրամաշնորհների արժանացած ՀԿ-ների միջև համագործակցությունը: Այս ծրագրի շրջանակներում, օրինակ, գծագրվեցին երթուղիներ` «Զարթոնք» և «Թվային հուշարձաններ» ՀԿ-ների համագործակցության արդյունքում: Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ից սկսեցին համայնքային այցելությունները, որոնց ընթացքում անցկացվեցին հետազոտություններ և ուսումնասիրություններ, թիրախային խմբերի հետ քննարկումներ, մշակվեցին էկոտուրեր, անցկացվեցին սեմինարներ՝ համայնքների բնակիչների համար: Էկոտուրերի իրականացմանը զուգահեռ համայնքներում կբաժանվեն հատուկ համայնքի անդամների համար նախատեսված ուղեցույց ձեռնարկներ, որոնք կօգնեն բարձրացնել համայնքի հյուրընկալման և ծառայությունների մատուցման մակարդակը: Տեղեկացնենք նաև, որ հավանաբար ծրագրի աջակցությամբ մշակված էկոտուրերը հետագայում կընդգրկվեն նաև այն տասնյակ տուրիստական ընկերությունների տուրերի ընտրացանկերում, որոնք ներառված են ՀՀ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների ցանկում: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր