Բողոքի ակցիաների պատճառով Քիշնևը կարող է զրկվել Ամանորյա գլխավոր եղևնուց
Մոլդովան այս տարի կարող է մնալ առանց Ամանորյա գլխավոր տոնածառի, քանի որ Քիշնևի` Շտեֆան Չել Մարեի անվան կենտրոնական հրապարակը, որտեղ ավանդաբար տեղակայում են ամենամեծ տոնածառը` արգելափակված է ցուցարարների կողմից։
Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն կարգադրել է գտնել այդ հարցի լուծումը։ Նա քաղաքապետարանում անցկացված նիստի ժամանակ հայտարարել է, որ շուտով Ամանոր է, սակայն իրենք չգիտեն անգամ, թե որտեղ դնեն գլխավոր տոնածառը:
Սովորաբար Քիշնևի կենտրոնական հրապարակում տեղակայվում է 25 մետրանոց տոնածառ: