757 դիտում
19:14 09-11-2015
Դեսպանը Սարգսյանը մասնակցեց Ասիայի կրթական ֆորումի աշխատանքներին Չինաստանում
Նոյեմբերի 7-8-ը Չինաստանի Չենդու քաղաքում տեղի ունեցավ «Ասիայի կրթական ֆորում» կազմակերպության ամենամյա համաժողովը, որին մասնակցեց Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակիցների թվում էին աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների ղեկավարներ, անվանի գիտնականներ, այդ թվում՝ նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև Սիչուան նահանգի և Չենդու քաղաքի ղեկավարությունը։
Դեսպան Սարգսյանը, ով Համաժողովի հիմնական զեկուցողներից էր, ներկայացրեց Հայաստանի կրթական համակարգի զարգացման ուղղությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության և գիտության զարգացման գործում: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում ՛՛Microsoft՛՛ և ՛՛Synopsys՛՛ ընկերությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը։
Համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանն առանձին հանդիպում ունեցավ Ասիայի կրթական ֆորումի գլխավոր քարտուղար Վան Յաոյի հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Համաձայնություն է ձեռք բերվել ուսումնասիրել ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև դասախոսական և գիտական շրջանակների ներկայացուցիչների փոխադարձ այցերի իրականացման հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)