901 դիտում
10:44 30-11-2023
Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի՝ տարածաշրջանի հիմնական հարթակի՝ Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր
Նոյեմբերի 28-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած Տնտեսական Համագործակցության և
Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության
համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:
2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ: Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: Ասիական նախաձեռնության հետ, միաժամանակ, տարածաշրջանային մյուս հարթակներն են՝ Աֆրիկայի նախաձեռնությունը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան նախաձեռնությունը, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նախաձեռնությունը։
Նախաձեռնության նպատակն է` հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում
հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։
Նախաձեռնության համանագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է
Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման
հնարավորությունների ապահովումը։
Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է
առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի
նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում՝ Երևանում:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և
տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկրներ, որին
Հայաստանն անդամակցում է 2015 թվականից:

Նմանատիպ նյութեր
789 դիտում
18:19 11-11-2022
ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովին
928 դիտում
21:06 23-06-2024
ՏՀԶԿ Ասիական նախաձեռնության վեցերորդ բարձրաստիճան հանդիպումը կանցկացվի Հայաստանում
Այս բաժնից
817 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
910 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին