Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան ռմբակոծության են ենթարկել Գազայի հատվածը, տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ «Համաս» խմբավորման գրոհայինները երեկ երեկոյան հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որն ընկել էր այդ երկրի հարավային շրջաններից մեկում:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: