Եթե չվերահսկվի, Գազայի պատերազմը կարող է կրակի մատնել ողջ Մերձավոր Արևելքը: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, փոխանցում է News.am-ը։
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում բռնության անխուսափելի տարածման մասին, եթե Գազայի հետ Իսրայելի հակամարտությունը չհանգուցալուծվի:
Ժոզեպ Բորելը հայտարարություն է արել այն բանից մեկ օր անց, երբ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Սալեհ ալ-Արուրին: Իսրայելը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավոր հաշվեհարդարի:
«Ատելությունը արմատավորվել է։ Եթե այս ողբերգությունը շուտով չավարտվի, ես մտավախություն ունեմ, որ ողջ Մերձավոր Արևելքը կարող է հրդեհվել:
Լարվածությունն աճում է նաև Կարմիր ծովում, որտեղ միջազգային առևտրային նավերը հարձակման են ենթարկվել Իրանի կողմից աջակցվող հութիների կողմից»,-ասել է նա:
Բորելը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները միաձայն կոչ չեն արել հրադադար հաստատել Գազայի հատվածում. «Մենք սահմանափակվեցինք մարդասիրական դադարների և պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու պարզ համատեղ կոչով: Եվրամիությունը չի եկել միաձայն որոշման կամ դիրքորոշման, և դա մեզ թուլացնում է»։