«Lufthansa»-ի օդաչուները խոստացել են մինչև հուլիսի վերջ գործադուլ չանել
Գերմանիայի գլխավոր ավիափոխադրողի՝ «Lufthansa» ընկերության օդաչուները խոստացել են մինչև հուլիսի վերջը գործադուլ չանել: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ավիաընկերության շահերը ներկայացնող արհմիությունը պատրաստ է բանակցություններ սկսել գործատուի հետ՝ օդաչուների վարձատրման պայմանների վերաբերյալ:
«Lufthansa» ավիաընկերության ղեկավարության նախորդ անհանդուրժողականությունը հանգեցրեց 15 գործադուլների և ընկերությանը 240 մլն եվրոյի վնաս պատճառեց: