«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 4-6 շաբաթ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Դա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայանալիք խաղերին հոլանդացի ռմբարկուն չի կարողանա օգնել իր թիմին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Օլիմպիակոս»-ի հետ կայացած պատասխան խաղի ժամանակ: Սկզբում նշվում էր, որ վան Պերսիի վնասվածքը լուրջ բնույթ չի կրում, սակայն լրացուցիչ բուժզննումը հակառակն է ցույց տվել: