Ռուսաստանը պաշտոնապես դադարեցնում է չվերթները դեպի Եգիպտոս
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որի համաձայն նոյեմբերի 8-ից ժամանակավորապես դադարեցվում են դեպի Եգիպտոս չվերթները, տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:
«Ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է մարդկանց, այդ թվում՝ կոմերցիոն նպատակներով օդային փոխադրումները Ռուսաստանից դեպի Եգիպտոսի հանրապետության տարածք»,-նշվում է Պուտինի հրամանագրում: