211652_close_icon
views-count1019 դիտում article-date 18:39 06-11-2015

Կայացավ զինվոր-ծնող հերթական հանդիպումը

Նոյեմբերի 5-ին Արարատի մարզպետարանում կայացավ ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման 21 զինվորների հանդիպումը ծնողների հետ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ավագ սպա, մայոր Ռուսլան Ավագիմյանը: ՀՀ օրհներգից հետո զորամիավորման հոգևոր սպասավոր տեր Գալուստ քահանա Սահակյանը պահպանական աղոթք կատարելուց հետո ասաց, որ մեծարվում են լավագույն զիվորները` ծնողների ներկայությամբ, ինչը պատիվ է բերում յուրաքանչյուր ծնողի: Հոգևոր հայրը, շարունակելով նշեց , որ հայ ժողովուրդը կորցրել է իր հողերն ու պետականությունը բանակ չունենալու պաճառով: Այսօր մենք ունենք հզոր բանակ, որի շնորհիվ պաշտպանված են մեր հայրենիքն ու պետականությունը: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդգծեց, որ 2014 թվականից ավանդական դարձած այս միջոցառումներն ավելի են ոգեշնչում զինվորներին, ծնողներին: -Բանակը յուրաքանչյուրիս հարստությունն է, ձեռքբերումը: Եվ յուրաքանչյուրս պարտավոր ենք կանգնել նրա կողքին: Մարզի ղեկավարը նշեց նաև , որ դպրոցներում ռազմահայրենասիրական դասերի շնորհիվ աշակերտները բանակ են մեկնում արդեն զինվոր դարձած: Մարզպետի ելույթին հաջորդեց ՀՀՊՆ 4-րդ բանակային զորամիավորման մասին տեսաֆիլմի ցուցադրումը: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին իրենց օգնելու, այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար: Բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար Անդրանիկ Մակարյանը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին պարգևատրեց պատվոգրով, 21 զինվորների ծնողներին` շնորհակալագրերով, զինվորներին` 5-7- օրյա արձակուրդով:

Նմանատիպ նյութեր