Ֆրանսիան ուժեղացնում է սահմանային հսկողությունը ՄԱԿ-ի կոնֆերանսից առաջ
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ սահմանային հսկողությունը ուժեղացվում է՝ կապված առաջիկայում անցկացվելիք ՄԱԿ-ի 21-րդ կոնֆերանսի հետ, որը նվիրված է կլիմայական փոփոխություններին, գրում է The Local-ը:
Անվտանգության միջոցառումները Ֆրանսիայի պետական սահմանին անցկացվում են կոնֆերանսից մոտ 1 ամիս առաջ:
Կոնֆերանսը տեղի է ունենալու մայրաքաղաք Փարիզում՝ նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 11-ը: Նպատակն է միավորել ուժերը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում: Միջոցառմանը մասնակցելու են 80-ից ավելի պետությունների ներկայացուցիչներ: