ԱԺ պատգամավոր-ՃՈ դատական հակամարտությունը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է ԱԺ պատգամավոր-Ճանապարհային ոստիկանություն դատական հակամարտության մասին
«ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և ՀՀ ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 հոկտեմբերին գրել էր, որ ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացրած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ իրեն տուգանելու համար պետք է ստանար ԱԺ համաձայնությունը: Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը պատգամավորի հայցը վարույթ է ընդունել»: