211652_close_icon
views-count1595 դիտում article-date 17:48 05-11-2015

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի հավակնորդների մրցաշարին, որը անցկացվելու է Մոսկվայում հաջորդ տարի: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ից 30-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը և Լևոն Արոնյանը: Մրցաշարը կկայանա 2016 թվականի մարտի 10-ից 30-ը։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հավակնորդների մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: Նշենք, որ ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում անհաջողության մատնվելուց հետո Արոնյանը զրկվել էր հավակնորդների մրցաշարին մասնակցելու հնարավորությունից, սակայն ՖԻԴԵ-ն իրավունք ուներ իր հայեցողությամբ հրավիրել ևս մեկ մասնակցի, որն էլ դարձել է Լևոն Արոնյանը։

Նմանատիպ նյութեր