1565 դիտում
15:28 05-11-2015
Կառավարությունը կաջակցի Տուլայի վթարից տուժածներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի առաջարկությամբ կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարությամբ:
«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է գտնվում են Տուլայի նահանգում, և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին: Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին: Երեկ մենք ՀՀ Նախագահի հետ քննարկել և որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,-նշել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2382 դիտում
13:27 05-11-2015
Հայկական պատվիրակությունը հանդիպել է Տուլայի վթարից տուժածների հարազատներին. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ