Մեքսիկայի գերագույն դատարանը թույլատրել է անձնական նպատակներով մարիխուանայի օգտագործումը
Մեքսիկայի գերագույն դատարանը հավանություն է տվել առողջության համար անհրաժեշտ մարիխուանայի օգտագործման օրինագծին, հաղորդում է The New York Times-ը:
Դատարանը որոշել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն մարիխուանա աճեցնել և օգտագործել միայն անձնական նպատակների համար:
Մարիխուանայի օգտագործման օրինականացման մասին օրենքը 2013 թվականին ընդունել է Ուրուգվայը: Իսկ Բրազիլիայում գերագույն դատարանը վերջերս քննարկեց մարիխուանայի. կոկաինի ապաքրեականացումը: Կանադայի նոր վարչապետը նույնպես խոստացել էր օրինականացնել մարիխուանայի օգտագործումը: