Կոլումբիայում կարող է մասամբ օրինականացվել մարիխուանայի օգտագործումը
Կոլումբիայի կառավարությունը նախագիծ է պատրաստում մարիխուանայի աճեցման ու օգտագործման վերաբերյալ, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարար Իեսիդ Ռեյեսը, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Նա նշել է, որ խոսքը գնում է բացառապես բժշկական նպատակներով նախագծի մասին: Ըստ Ռեյեսի՝ մարիխուանայի պլանտացիաներին պետք է պետական կարգավիճակ շնորհվի թմրանյութերի հարցերով ազգային խորհրդի կողմից:
Ներկա պահին Կոլումբիայում կա մոտ 400 հեկտար կանեփի աճեցման տարածք, հիմնականում Կաուկի վարչական շրջանում, որոնք հսկում են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերից առանձնացած ապստամբները և այլ հանցախմբեր: