211652_close_icon

Ադրբեջանական ուժը ականանետերից կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ

views-count2724 դիտում article-date 10:18 05-11-2015
Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր