822 դիտում
18:14 04-11-2015
Նախագահն ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին
Նախագահ Սերժ Սարգսյան այսօր ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին:
Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհավորել է սփյուռքի նշանավոր կրթօջախներից մեկի, Լիբանանում պետական ճանաչման արժանացած միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատության` Հայկազյան համալսարանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ Հայկազյան համալսարանի ավելի քան կեսդարյա հայրենանպաստ ու հայապահպան գործունեությունը հպարտության զգացում է պարգևում յուրաքանչյուր հայի: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Փոլ Հայդոսթյանի անձնական ներդրումը Համալսարանի և սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացման գործում, ինչը, Նախագահի գնահատմամբ, նպաստում է ոչ միայն տվյալ կրթական հաստատությունների, այլև միջհամայնքային կապերի սերտացմանը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին ակտիվացել է Հայկազյան համալսարանի համագործակցությունը հատկապես ԵՊՀ-ի հետ, սակայն Հայաստանի այլ կրթօջախների և գիտական հաստատությունների հետ ևս փոխգործակցությունը, Նախագահի համոզմամբ, պատկառելի ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:
Երկուստեք կարևորվել է ուսանողների փոխանակման և փոխայցելությունների ծրագրերի իրագործումը, որը սփյուռքահայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում ԵՊՀ–ում և հայաստանյան այլ գիտակրթական հաստատություններում մասնագիտանալու հայագիտության, սփյուռքագիտության, ցեղասպանագիտության, ինչպես նաև արաբագիտության ասպարեզներում, իսկ Հայաստանի ուսանողներին՝ սփյուռքն անմիջականորեն ճանաչելու և ընտրած ոլորտում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու:
Զրուցակիցները ջերմությամբ են հիշել 2012թ. ՀՀ Նախագահի Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Հայկազյան համալսարան:
Հանրապետության Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանում մշտապես պատրաստ են օժանդակել Հայկազյան համալսարանին, երբ կրթօջախը դրա անհրաժեշտությունն ունենա:
Փոլ Հայդոսթյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ ջերմ հյուրընկալության, Համալսարանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ հետևողականորեն իրականացվող պետական քաղաքականության համար:
Նմանատիպ նյութեր
1634 դիտում
19:48 23-11-2018
Համագործակցության պայմանագիր է ստորագրվել Լիբանանի Հայկազյան համալսարանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
394 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
823 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
649 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ